▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ` Աբովյանում

 

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` մայիսի 22-ին` ժամը 21:50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: 

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` մայիսի 22-ին` ժամը 21:50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բացատրական աշխատանքների արդյունքում Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:

Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Կատարվում է նախաքննություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին