Զգացել եք, մեր տղերքի մի տեսակ կա, որ անծանոթ տղու հետ հայացքով առաջին անգամ հանդիպելիս նայում են ինչպես թշնամու: Չի ճանաչում , մի բառ չի փոխանակել հայացքով ասում է «Հն, ապե հարց կա» ու մաքսիմալ ագրեսիվ ու կարևոր դեմք ընդունում:
Հետո, երբ նենց է ստացվում, որ ծանոթացնում են ու պարզվում է, որ ինչ որ ընդհանուր ընկեր ունեն կամ ծանոթ, միանգամից ժպիտ է հայտնվում, որը միտված է նախորդ իրավիճակի շտկմանը: Բայց ինչո՞ւ ենք մենք հայերս տենց բաներ անում, ինչո՞ւ ենք մի բուռ ազգով իրար վրա ի սկզբանե նայում ինչպես հակառակորդ, թշնամի: Չէ՞ որ մենք պատմության ընթացքում երբեք մեր մեջ չենք պատերազմել, այդ կողքինի հաշվին ինքնահաստատվելու և նավսյակի պաշտպանվելու ցանկությունը, որտեղից այդ գորիլաների բնազդը: