▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմերն ավելի շատ են. GALLUP International association-ը ներկայացրել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին քաղաքացիների կարծիքը

 

Նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International association»-ը հարցում է անցկացրել Հայաստանի Հանրապետության 1517 քաղաքացու շրջանում՝ Երևանում, մարզկենտրոններում, գյուղական համայնքներում՝ տնայցերի միջոցով:

Հարցումներից մեկը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հիմքեր չկան Ամուլսարը փակելու համար, հետևաբար՝ այն պետք է շահագործվի:

Ըստ ստացված արդյունքների՝ հարցվածներից 16.0%-ը «միանշանակ դրական» է վերաբերում այդ հայտարարությանը, իսկ 26.7 %-ը՝ «ավելի շուտ դրական»: Ստացվում է, որ 43,4 % կողմ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ինչը փաստացի ավելի շատ է ստացվում, քան «ավելի շուտ բացասական» (19.1%) և «միանշանակ բացասական» (20.8%) պատասխան տվածներից:

Հավելենք, որ հարցվածների 17.5%-ը  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը դժվարացել է պատասխանել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին