▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովալենկո Շահգալդյանը արտագաղթում է Գերմանիա.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետեւ ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաեւ Կավալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են եւ им виднее...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին