Hraparak.am-ը գրում է, որ ժողովրդական անշառ մի փոքրիկ ֆեյսբուքյան գրառում կարող է հանրության ողջ տրամադրությունն արտահայտել: Հենց այդպիսի մի գրառում ալեկոծեց ինձ, ու ես այնքան կուզեի, որ Շուշան Պետրոսյանը ոչ միայն կարդար այդ գրառումը , այլ խորհեր դրա շուրջ.
Շատ լավ երգ, լավ կատարում ու կապ չունի, որ Շուշանը .............. Գրառողը կարծես ներողություն էր խնդրում, որ երգն ու նրա կատարումը փոխանցում է իր ընկերներին, որովհետև կատարողը Շուշանն է:
Ի՞նչ արիր քո հետ, Շուշան, որ քո կատարման երկրպագուհին նման խոսքեր է գրում: Միացրի երգը, դա ավելի շատ նրա խնդրանքը կատարելու մի պարզ քայլ էր: Ախր նա այնպես թախանձագի՜ն էր ասում՝ կապ չունի, որ Շուշանը…
Կապ ունի այն, որ դու ուզում ես լսենք Շուշանի կատարմամբ «Պատրանքի թևերով» երգը, ու ես լսում եմ: Միշտ այս երգը լսելուց հուզվում էի, բայց այս անգամ այլ զգացում ունեցա ու ավելի հուզվեցի: Ասես Շուշանի մայրը իր ժողովուրդն է, որից խորթացել, օտարացել է և տևական փորձություններից հետո երգչուհին մայր ժողովրդին է դիմում.
Ա՜խ երանի թեւեր առնեմ, թռչուն դառնամ,
Թողնեմ օտար ճանապարհներ, վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհուած քեզ փաթաթուեմ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի մայրիկ հասցնեմ,
Գոգիդ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ,
Ա՜խ երանի, ա՜խ երանի թէ չուշանամ:
Այո, իշխանություն տանող ճանապարհները օտար են, անհարազատ, ոչ միայն դու, Շուշան, այլ մորից, ծնողից հեռացած բոլորը երամի նման շարվեշարան պիտի գան իրենց տան շեմը, փաթաթվեն իրենց տան քարին ու լաց լինեն: Իսկ մոր սիրտը մեծ է, կների.
Կրկին ների՛ր, մայրի՛կ, որ անցեալս նախերգանք էր,
Իսկ ներկաս` նրա պատրանքն է... Կրկին ներիր, մայրի՛կ...
Դու ինձ օրհնի՛ր, մայրի՛կ, դու ինձ փրկի՛ր, մայրի՛կ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում