▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուսակցական տոմսերի հանձնում ՀՀԿ Ավան և Նոր Նորք տարածքայիններում

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 30 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նոր Նորք տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Ուլիխանյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արմեն Ալավերդյանը, Արմեն Կիրակոսյանն ու Կարեն Գրիգորյանը:


Նույն օրը` Հայաստանի Հանրապետական Կուսակցության Ավան տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Ավան տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Մանվել Ջավադյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արայիկ Ճորուխյանն ու Արարատ Մարկոսյանը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին