▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոտայքի փոխմարզպետն ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին»

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է՝ Կոտայքի փոխմարզպետն ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին։
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին։
Դպրոցների կուսկցականացման փորձեր (որոնց, առայժմ, ԿԳՄՍ-ն փորձում է հակազդել), ընդդիմադիր ավագանիների վրա ճնշումներ, Երկրապահի քաղաքականացում և այլն։
Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն։
Հ.Գ. Ես գրել եմ մարզերում ու համայնքներում, բայց արժի հիշել նաև ՔՊ վարչության ընտրությունների կեղծման կամ քաղաքացու դեմքին թքելու համար գործ չհարուցելու պատմությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին