Asekose.am-ի տեղեկություններով` սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքում նախատեսվող եռյակի հանրահավաքը խուճապ է առաջացրել Կատայքի մարզպետ Արամ Հարությունյանի մոտ: Վերջինս շարունակում է իր մոտ կանչել ԲՀԿ-ական և ոչ վստահելի համայնքապետերին, իր իսկ պատկերացմամբ` դպրոցների «վտանգավոր» տնօրեններին` հրահանգելով ամեն կերպ խոչընդոտել հանրահավաքին:
Ըստ ասեկոսեների, վերջինս նաև սպառնացել է վրեժխնդիր լինել, եթե միջոցներ չձեռնարկեն մարդկանց մասնակցությունն ամեն գնով սահմանափակելու համար:
Պատկերացնել կարելի է, թե որքան կհաջողացնի Կոտայքի մարզպետը խոչընդոտել բնակիչների մասնակցությունը հանրահավաքին մի քաղաքում, որտեղ Գագիկ Ծառուկյանն է միշտ տեր ու տիրակալ եղել ու որի քաղաքապետը ԲՀԿ ղեկավարի փեսան է,