▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է, 2 զոհ կա. ՀՀ ՊՆ

«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին 24-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին,  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր։

***

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Եղվարդի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների անունները․

«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին