▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոսմոս» խաղատունը արատավոր բարքեր է քարոզում, իսկ պետությունը աչք է փակում

Տեսանյութն այստեղ

MediaHub-ը գրել է.«Մի կողմից Հայաստանի կառավարությունը իբրև թե պայքարում է օնլայն և իրական գործող խաղատների, դրանց գովազդի տարածման դեմ, մյուս կողմից աչք է փակում, թե ինչպես են այդ նույն խաղատները իրենց արատավոր բարքերով գովազդվում տարբեր հարթակներում, աճում և բարգավաճում։ 

Այսօր համացանցի reel ձևաչափով տեսանյութեր թերթելիս մեր ուշադրությունը գրավեց Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատան (Cosmos casino) էջով տարածվող մի գովազդային տեսանյութ, որտեղ դպրոցից դուրս եկող մանկահասակ տղան նստում է հոր Mercedes G-Class-ի թանկարժեք ամենագնացն ու հարցնում․ «Պապ, ո՞նց ենք մենք հարստացել»։ 

Հայրն էլ հպարտորեն պատասխանում է․ «Իմ դաժան ու քրտնաջան աշխատելու շնորհիվ, իմ տղա, որովհետև ես երբեք չեմ հանձնվել»։

Այս խոսքերից հետո ցուցադրվում են կադրեր, թե ինչպես է այդ «չհանձնվող» հայրը խելագարված պայքարում խաղատան ապարատների դեմ, որ «Յաշիկի» փող «վաստակի»։

Մի կողմ թողնենք այն, թե ինչու է այդ տեսանյութում նկարահանված տղամարդը, որը բլոգեր է՝ Վահրամ Մովսիսյան անունով, որոշել այդ արժեքներով դաստիարակել իր կամ այլ մանկահասակ երեխաներին, թե որն է «քրտնաջան աշխատանքով ու երբեք չհանձնվելով» հարստանալու «ճիշտ» ուղին։ Համենայնդեպս, դա տվյալ ծնողի գործն է, և ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով գումար վաստակել կամ ինչ արժեքներ սերմանել իր զավակների գիտակցության մեջ։

Այստեղ խնդիրը «Կոսմոս» խաղատան և պետության մեջ է, որ մի կողմից խաղատունն է թույլ տալիս նման արատավոր բարքեր սերմանող գովազդ նկարահանել և այդ կերպ գրավել իր պոտենցիալ «զոհերի» ուշադրությունը, մյուս կողմից պետությունն է այս ոլորտը աչքաթող արել կամ չի կարողանում պատշաճ վերահսկել։

Եթե տնտեսվարող սուբյեկտը թքած ունի, թե ինչ արժեքներով է իր գովազդը տարածում համացանցում, որի շահառուների մեջ բազմաթիվ անչափահասներ կան, ապա պետությունն առնվազն պարտավոր է իր լծակներով վերահսկել, որ համացանցով այսպիսի արատավոր բարքեր պրոպագանդող տեսանյութեր չտարածվեն, հատկապես՝ տնտեսվարող ընկերությունների կողմից, որոնք տարբեր ձևաչափերով հաշվետու են պետությանը։ Կայքն այս թեմայով կապ հաստատեց «Կոսմոս» խաղատան հետ՝ ստանալու նրանց մեկնաբանությունը այս արատավոր տեսանյութի հետ կապված։ Խաղատան մենեջերը, որը ռուսախոս մի տղամարդ էր, անունը՝ Դմիտրի, մեզ ասաց, որ այդ գովազդը նկարահանել է գովազդային ընկերությունը, և իրենք որևէ մեկնաբանություն չունեն այս հարցի առնչությամբ։ Այլ մեկնաբանություն «Կոսմոս» խաղատնից մեզ չտվեցին։ 

Հիշեցնենք, 2022 թվականին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնք վերաբերում էին գովազդի սահմանափակումներին:

Այսպես, արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա...

Փաստացի, գործ ունենք խաղատան կողմից օրենքի հստակ խախտման և վերահսկող մարմնի տոտալ անտարբերության հետ»:

Վահե Մակարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին