▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորցրել էինք անվտանգությունը ռուսական գործոնի առկայությամբ կամ ներկայությամբ

Բոլոր նրանց համար, ովքեր բարբաջում են ռուսական այսպես կոչված հովանավորության, Ռուսաստանի որպես մեր անվտանգության երաշխավորի մասին... 

Առնվազն վերջին հարյուր տարվա ընթացքում Հայաստանը երկու անգամ ապահովել է իր անվտանգությունը իր սահմանափակ ռեսուրսներով առանց որևէ արտաքին օգնության, այդ թվում ռուսական, Սարդարապատի ճակատամարտում, և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում... 

և երկու դեպքերում էլ հենց ռուսական գործոնը դեմ է եղել հայկականին... սա որպես փաստ... 

իսկ այն դեպքերում երբ կորցրել է իր անվտանգությունը, կամ առաջացել են անվտանգությանը սպառնացող գործոններ, պայմանավորված է եղել հենց ռուսական գործոնի առկայությամբ կամ ներկայությամբ.... 

չեմ ակնկալում մեկնաբանություններ, այլ միայն հակափաստեր և դրանց արդյունքներ... 

եթե կան, ուշադիր կլսեմ ...

Արթուր Սաքունց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին