▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնսերվատորիայում այնպիսի դեմքեր են երգ դասավանդում, որ ծիծաղս գալիս է. Նունե Եսայան

«ՉԻ»-ն այսօրվա համարում հարցազրույց է տպագրել Նունե Եսայանի հետ, որտեղ վերջինս պատմում է անապահով երեխաներին օգնելու նպատակով երգարվեստի դպրոց հիմնելու մասին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Հայկական հեռուստաընկերություններով տարբեր նախագծեր կան, որոնց շրջանակներում հավաքագրվում են տաղանդավոր երեխաներ: Օրինակ, «Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի ձայն» նախագծի շրջանակներում այդ երեխաների հետ աշխատում են հայկական շոուբիզնեսի «աստղեր», որոնք շատ ավելի վատ են երգում, քան առաջին օրը բեմ դուրս եկած անպատրաստ երեխան:
-Դուք հիմա իմ չակերտավոր կոլեգաներին ասում եք թույլ: Երբ մենք ձեր կոլեգաներին բան ասացինք, դուք վրդովվեցիք և սկսեցիք լրագրողին պաշտպանել: Սա իմիջիայլոց: Այո, թույլերն էլ կան մեր, այսպես ասած` շոաբիզնեսում: Թացը չորի հետ խառնվել է, և առհասարակ, շատ բան է իրար խառնվեր, բայց դրա դեմն առնել չի ստացվելու իմ կարծիքով, և դա ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում` Ռուսաստանում, Եվրոպայում, Ամերիկայում: Ուր ուզում եք, նայեք: Արդեն այնքան պրիմիտիվիզմ է գալիս եթեր... գումար և հնարավորություն: Կլիպ ու երգ ունես, արդեն եթերում ես:

-Հենց եթերում տաղանդավոր երեխաների հետ աշխատում են ակնհայտ թույլերը: Ինչո՞ւ:

-Կոնսերվատորիան նայեք` ո՞վ է դասավանդում այսօր այնտեղ: Էնպիսի դեմքեր կան, որոնք երգ են դասավանդում, ու իմ ծիծաղը դրանից գալիս է :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին