▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրեսական Շիֆը Բաքվում կողմ է քվեարկել Հայաստանի ներկայացրած առաջարկներին

Կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը տեղեկացրել է, որ Շիֆը Բաքվում կայացած ԵԱՀԿ խորհրդարանաան վեհաժողովի ընթացքում Սիրիային առնչվող Հայաստանի ներկայացրած բանաձևի երկու հավելվածներին կողմ է քվեարկել: Այս մասին տեղեկացնում է  ԱՄՆ-ի «Ասպարեզ» օրաթերթը:

Առաջարկներից մեկը  վերաբերում է Սիրիայի  փոքրամասնությունների ապահովության  երաշխավորման, իսկ երկրորդը կոչ  է  սահմանակից պետություններին, որ արգելեն  իրենց տարածքներից Սիրիայի  վրա հարձակումները: Շիֆը կողմ է քվեարկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացրած մեկ այլ առաջարկի, որը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հակամարտության  խաղաղ լուծում  գտնելուն, որին,  սակայն ընդդիմացած է ժողովը հյուրընկալող երկիրը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին