▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս վարդապետի ու նրա շուրջ ստեղծված կարդաբալետի մասին

Մի խաղաղ առավոտ, դերասանուհիներից մեկի կիսամերկ լուսանկարները հայտնվեցին համայն հայության ՖԲ-ում ու սկսվեց փոթորիկ մը: Կրկին համացանցը կիսեցին երկու մասին ու ստատուսներով խփոցին գնաց: Քննադատողներից մեկը դարձավ Կոմիտաս Վարդապետը ու որոշ մարդիկ, որոնք մինչև այդ նետրալ էին՝ սպասում էին հենց այս պահին, երբ եկեղեցու սպասավորը մի փոքր կսայթաքի: Այս մեր ախպերները դանակները վերցրեցին ու հասան և՛ Կոմիտաս Վարդապետի և՛ Եկեղեցու վրա:

Ապրեք դուք, հզոր եք՝ Եկեղեցուն քննադատելն էլ մեծ «պատիվ» է: Համաձայն եմ Վարդապետը փոքր ինչ լավ չէր արտահայտվել:Հիմա հարցս հավատացյալ քրիստոնյա հայերին եմ ուղում, արժե՞ր այդպես բուռն արձագանքել, որ կողքից մարդիկ առիթավորվեն ու սկսեն եկեղեցու դեմ խոսել և հավատքը վիրավորել:

Հ.Գ. Դերասանուհուն էլ ոչինչ չեմ ասում, դա նրա անձնական գործն է, Հոլիվուդում էլ բեթար բաներ են նկարում ու տեղադրում համացանցում:

Էդգար Խաչատրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին