▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտաս Վարդապետ. ՍԵԽ ՈՒՆԵՑԵԼ ԵՄ, ՍԵՔՍԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

Ի պատասխան հարգարժան Տիգրան Ժամկոչյանի ներքևում գրած տողերի Tigran Zhamkochyan Հետաքրքիր է իմանալ, Տեր Կոմիտասը սեխ, ներողություն սեքս ունեցել է թե ոչ: Եթե կուսակրոն է, չի ունեցել, այստեղ ինչ գործ ունի? Եթե ունեցել է, արդեն մեղավոր է: Իսկ այս «հայաթի տղեն» էստեղ հաստատ գործ չունի:

Հարգելիներս, ուրախ եմ որ նյութին ծանոթանալուց հետո հայտնել եք նաև ձեր բարձր կարծիքը։ Ոմանք մտահոգ իրենց ազգի և զավակների կեղծ դաստիարակության խնդրի բարձրացմամբ, ոմանք իմ կյանքը խնդիրներով... երբ հարցը մատուցում էի ձեր քննադատության, երբեք չէի մտածում, թե հարցը, որը վերաբերվում է մեր զավակներին, մեր վաղվա հասարակությանը, կլինեն անձինք, որոնք այդ աստիճանի մեծ մտահոգությամբ անալիզ կանեն, գտնելու համար անձանց անցած, ապրած կամ չապրած խնդիրների լուծումը։ Ես, եթե հարց եմ բարձրացնում, քանի որ ինձ համար հոգեհարազատ են ձեր զավակների վաղվա օրը, քանզի երբեք պիտի ուզենամ տեսնել մի մոր կամ հոր ողբը, իր անբարոյական զավակի կյանքին հյուսված։ Եթե մենք այսօր մտահոգ չեն մեր զավակների ճիշտ դաստիարակությամբ, վաղը նրանցով կզբաղվեն նրանք, ովքեր ձեր զավակների միտքը, ուշադրությունը ոչ թե կկենտրոնացնեն բանական մարդ ձևավորելուն, այլ անբան, խոսող կենդանի ձևավորելուն։ Նման բանը չեմ կարծում որ ցանկալի է որևէ հայ մարդու։ Իսկ եթե կան նմաններ, որոնց համար իր զավակի անբարոյական կյանքն ու կենցաղն է նպատակը, ապա նմանների համար կարող են հնչեցնել միայն Մոցարտի «Լակրիմոզան» և հոգու մահվան հոգեհանգիստ կատարել։ Սեխ ունեցել եմ, սեքսը թողնում եմ ձեզ...

 

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին