«Ժայռ» ՀԵՀԿ-ը սիրով տեղեկացնում է, որ Երևան քաղաքի տարբեր վայրերում սկսում է ֆլեշ-մոբերի շարք՝ նվիրված Քաղաքային Անդերգրաունդին. «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով:
«Ժայռ» ՀԵՀԿ նպատակն է բազմաբնույթ միջոցառումների միջոցով երիտասարդների մեջ ներմուծել ու զարգացնել ազգային գաղափարախոսությունը, միասնականության զգացումը, բացահայտել ժամանակակից հայ երիտասարդի տեսակը:
Այս շաբաթ օրը` ժամը 14:00-ին, Անգլիական այգու տարածքում Սլեքլայն մարզաձևին նվիրված ցուցադրական դասով էլ կմեկնարկի ֆլեշմոբը: Հունիսի 7-ին, ժամը`13:00 –ին Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթ: Հունիսի 21-ին, ժամը` 17:00-ին Հյուսիսային պողոտայում կանցկացվի բայքերական հավաք - շոու, որի ժամանակ քաղաքի մոտ 30 բայքերներ հանրությանը կներկայացնեն իրենց ինքնատիպ մոտոցիկլետները: Նշենք, որ ամսվա վերջում Թումանյանի այգու տարածքում անց է կացվելու «Ֆրիռանինգի» ցուցադրական ելույթ, իսկ կամփոփվի շարքը Դրիֆթ-շոույով:
«Ժայռ» ՀԵՀԿ ստեղծվել է 2001թ. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանի կողմից:: Կազմակերպության հիմնական նպատակն է. պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների՝ հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Հիմնվելով այն մտքի վրա, որ հայրենիքը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է «Ժայռ» հեհկ-ն ձգտում է հայ երիտասարդի մեջ ամատավորել պատասխանատվության գիտակցումը: Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում կամավորության զարգացմանը, հասարակության մեջ այդ գաղափփարի նկատմամբ գիտակցված, քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը