«Առանց մի դրամ ծախսելու՝ մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Փաշինյանի գործունեության վերաբերյալ ռուսական «Առաջին ալիք»-ի երեկվա հաղորդմանը:
Թարմացված․ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր են հանձնել՝ «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»: |