▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ պատգամավորին՝ հայցել լրագրողի ներողամտությունը

Հատուկ սպասեցի մեկ օր և երեկոյան որոշեցի անել սույն գրառումը՝ ենթադրելով, որ կարող է ԱԺ պատգամավորը հայցի լրագրողի ներողամտությունը երեկվա արարքի համար: Օրվա մեջ ուշադիր հետևեցի լրատվությանը և չգտա այդ մասին ոչ մի տող: Խոսքս Ավշարի Արայիկի և լրագրող Սոսե Չանդոյանի միջև ծագած միջադեպի մասին է: Մեր հասարակության մեջ ոմանք չեն սիրում լրագրողներին և կոչում են նրանց «յազվություն անող», զուրկ մասնագիտական պատրաստվածությունից և այլ բնորոշումներով: Նրանք միշտ արդարացնում են լրագրողի դեմ հարձակումները; Այդ մարդկանց խնդրում եմ ընդանրական գնահատականներ չտալ բոլորին և զերծ մնալ նախնական տպավորությունների հրապարակումից: Ասելիք չունեմ նրանց, ովքեր կմնան նույն կարծիքին՝ տեսնելով երեկվա նյութը և կարդարացնեն ԱԺ հարբած ներկայացած պատգամավորին: Ցավոք, երբեմն լրագրողական մասնագիտական միությունները նույնպես չեն կանգնում իրենց կոլեգաների կողքին: Միությունները գուցե չեն պաշտպանում, բայց աշխատող լրագրողները կարողանում են «սպայկա» դառնալ՝ անկախ ընդիմադիր և իշխանամետ լինելուց: Այս դրական միտումը վերջին ժամանակներս շատ օգնեց հասնել տարբեր հարցերի արդարացի լուծմանը: Կոչ եմ անում պատգամավորին հայցել լրագրողի ներողամտությունը:

 

Լևոն Փանոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին