Սիրելի հայրենակիցներ, արդեն մի քանի ամիս է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է անազատության մեջ արհեստական մեղադրանքների հիման վրա: Սերժ Սարգսյանը քաջ գիտակցելով Վոլոդյա Ավետիսյանի դերը և այն, թե ինչպիսի համախմբում կարող է տեղի ունենալ ազատամարտիկի շուրջ,արհեստական մեղադրանքների հիման վրա անազատության մեջ պահելով ազատամարտիկին, փորձում է անվտանգության մեջ պահել իր կողմից չեմ վախենում ասել զոռով ու համաժողովրդական ցանկությանը դեմ գնացող իր դիրքերը: Ես հասկանում եմ, որ դուք հոգնել եք երկրում տիրող այս անկայուն իրավիճակից, ամենօրյա խժդժություններից և բողոքի դրսևորումներից և ցանկանում եք հանգիստ ապրել: Սակայն մի՞թե սա հանգստություն է, երբ ձեր աչքի առջև տեղի է ունենում անարդարության ցցուն դրսևորում և շատ քիչ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում այս խնդրով: Այդ նույն անարդարությունը այսպիսի համակարգում ամեն վայրկյան կարող է թակել ձեռ դուռը, ուստի լռելու և անմասն մնալու իրավունք չունեք այս խնդրից: Կոչ եմ անում անտարբեր չլինել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին և ձեր բողոքի ձայնը արտահայտել հարցի վերաբերյալ:
Կոչ եմ անում անտարբեր չլինել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet