▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջս անցյալի այդ հատվածը մեծ նշանակություն է ունեցել ինձ համար. Ռուբեն Սասունցի

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին է, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կներկայացնի իր նոր ձայնասկավառակը. «Շուտով արդեն պատրաստ կլինի նոր ձայնասկավառակս, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական երգեր»,- պատմեց երգիչը:

Մեր օրերում ձայնասկավառակների վաճառքի փոքր ցուցանիշից երգիչը չի մտահոգվում. «Ինչպես մեր օրերում յուրաքանչյուր երգիչ, ես էլ ձայնասկավառակով գումար չեմ վաստակում, ուղղակի այդ երգերը ինձ համար շատ կարևոր են, գումարից առավել ինձ հուզում է, որպեսզի մեր երիտասարդությունը ծանոթանա մեր ազգային ֆիդայական երաժշտությանը, բացի այդ ձայնասկավառակի միջոցով ես կապրեցնեմ և սերունդներին կփոխանցեմ մեր ազգային երգերը, իմ միջոցով էլ դրանք մնայուն կլինեն»,- նշեց նա:

Ռուբեն Սասունցին իր հանդիսատեսին առաջիկայում միայն ձայնասկավառակով չի ուրախացնի. աշնանը երգիչը հանդես կգա մեծ համերգ-ներկայացումով. «Պատրաստվում եմ մեծ համերգով հանդես գալ: Դեռ ես և Գոհար Հովհաննիսյանը քննարկում ենք, որպեսզի համատեղ այն ներկայացնենք: Մեզ համար գլխավորը այն է, որ համերգը լինի հետաքրքիր, դրա համար որոշել եմ շարունակել ինձ համար ավանդույթ դարձած երգի հետ համատեղ բեմականացումները, որոնց ժամանակ ես ինքս, մասնակցելով տարբեր պարային խմբերի հետ, հենց բեմում ներկայացնում ենք հայկական ավանդական հարսանիք, մարտի դաշտ, ֆիդայական հաղթական պարեր և այլն»,- պատմեց երգիչը:

Ռուբեն Սասունցին նկատեց, որ համեմատելով հայաստանաբնակ և սփյուռքահայ հայ երիտասարդներին՝ Հայաստանից հեռու ապրող երիտասարդները ավելի մոտ են կանգնած ազգային երաժշտությանը. «Երբ մենք դրսում համերգներ ենք ունենում, աներևակայելի է պարզապես այն տեսարանը, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեզ հետ հավասար ազգային երգերը երգում այնտեղ ապրող երիտասարդները, ովքեր պետք է, որ ավելի եվրոպականացված լինեին, ես կասեի, նրանք բացի ազգային երաժշտությունից ոչինչ չեն լսում: Իհարկե, Հայաստանում էլ գնալով, ի ուրախություն մեզ, ավելանում են ազգային երաժշտությունը նախընտրող երիտասարդները, դա են վկայում համերգների ժամանակ հենց առաջին շարքերում կանգնած երիտասարդները»:

Թե ինչի հետևանք է սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդության նման վերաբերմունքը ազգային երաժշտության նկատմամբ, Ռուբենը նշեց. «Կարծում եմ դա ընտանիքի դաստիարակության հետևանքն է, գուցե սփյուռքում կա հայրենիքի նկատմամբ մեծ կարոտ, բայց վստահ եմ, որ այդ հարցում ամեն բան գալիս է հենց ընտանիքից: Ժամանակ է պետք, վստահ եմ, որ գնալով Հայաստանում ապրող երիտասարդն էլ եվրոպական մտածելակերպի հետ միասին ավելի շատ կարժևորի ազգային մշակույթը»:

Մեծանալով ազգային երաժշտությունը հնչեցնող ընտանիքում՝ այսօր երգիչը միևնույն մթնոլորտն է ստեղծել նաև սեփական ընտանիքում՝ իր 2.5 ամյա որդուն սովորեցնելով այն, ինչն իր խոսքերով, սովորել է իր ծնողներից. «Որդիս՝ Արեգը, երբ ինձ տեսնում է բեմի վրա, պարտադիր պետք է ինքն էլ բարձրանա բեմ և ինձ հետ պարի բեմում, ավելին ասեմ, ազգային սասունական պարին հատուկ նրա ծնկների խաղը ես արդեն զգում եմ: Վստահ եմ, որ նա եթե ազգային, ժողովրդական երգիչ չդառնա, միևնույն է, հայրենասեր տղա է լինելու»,- ընդգծեց երգիչը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին