▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրկորովի ընկերը՝ Բուզովայի նախկին սիրելին՝ հայազգի Դավան, նկարահանվել է ֆիլմի գլխավոր դերում

Օլգա Բուզովայի նախկին սիրելին՝ բլոգեր և ռեփեր Դավան, Super.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ գլխավոր դեր է խաղալու Սարիկ Անդրեասյանի «Здравствуйте, вам пора» սերիալի երկրորդ եթերաշրջանում։

«Ես միշտ սիրել եմ էքսպերիմենտներ, և սա նոր փորձ է ինձ համար։ Մանկուց երազում էի ֆիլմերում նկարահանվելու մասին, շատ երկար ժամանակ տրամադրեցի դրան, դերասանական կուրսեր անցա»,- ասել է Դավան։

Բլոգերը պարզաբանել է, որ վաղուց էր պատրաստվում իր առաջին դերին կինոյում։ Դավայի խոսքով՝ դասընթացի շնորհիվ՝ իրեն հարմարավետ էր զգում նկարահանման հրապարակում։ Դավան ընդգծել է, որ մտադիր է իր ներկայությամբ հնարավորինս «գեղեցկացնել» պատումը։

Դավան՝ Դավիթ Մանուկյանը հայտնի է նաև Ֆիլիպ Կիրկորովի հետ իր չափից դուրս ջերմ հարաբերություններով: 

Հիշեցնենք, որ ռուսական դատարանը քննում էր մի  գործ, ըստ որի «Муз-ТВ»-ից  24  մլն  ռուբլի  էր պահանջվում ՝  երգիչ Ֆիլիպ Կիրկորովի  եւ շոումեն Դավայի (Դավիթ Մանուկյան)՝ հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխությանը նորապսակների կերպարով ներկայանալու համար:  2021 թվականի ամռանը տեղի ունեցած միջոցառմանը Ֆիլիպ Կիրկորովը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ժամանել էր սպիտակ լիմուզինով, նրանք եղել են սեւ եւ սպիտակ սմոքինգներով, լուսանկարվել կիսամերկ տղամարդկանց հետ:

 Հաղորդավար Իվան Ուրգանտը նրանց ներկայանալը համեմատել էր հարսանիքի հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին