▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբրբեջանցի սահմանապահների միջև

Դիտեք նաև՝

Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանապահների միջեւ:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ միջադեպը գրանցվել է նոր կառուցվող ճանապարհի մոտակայքում: 

Սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, հիշեցնենք, որ հանձնվեց ադրբեջանական կողմին, սկսվեց նոր, այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Պարզվում է` ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ միջադեպեր են հրահրում նաեւ այս հատվածում՝ պատճառաբանելով, թե ճանապարհը կառուցվում է սահմանային խախտումներով: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատել է տեղեկությունը: 

«Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչներն ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է»,-ասել է պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին