▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեվին Գրիգ. Առաջինը Հայաստանում` իր պաշտոնական հավելվածով

 

Երկար լռությունից հետո վերջապես կրկին հանրության ուշադրության կենտրոնում է երգահան-կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանը` Կեվին Գրիգ: Նա անընդհատ զարմացնում է ստեղծագործությունների ու երաժշտական ինդուստրիայի նկատմամբ ցուցաբերած իր բացառիկ մոտեցումներով: App. Store-ում արդեն հասանելի է նրա` Kevin Grig հավելվածը` անվճար ներբեռնման հիմունքներով: Հավելվածում տեղ են գտել կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները, կենսագրական տվյալներ ու ֆոտոպատմություններ: Ընդգրկված է նաև նրա նոր` «Լուռ անջատում» ձայնասկավառակը: Նոր ալբոմի ու հավելվածի շնորհանդեսը տեղի է ունենալու JOSE համալիրում` մայիսի 16-ին: «Շնորհանդեսը անակնկալներով հարուստ է լինելու, քանի որ ես հաճախ չեմ կազմակերպում նման միջոցառումներ: Կլինեն մեր շոուբիզնեսի բոլոր այն ներկայացուցիչները, ոմ հետ ես համագործակցել եմ: Այնուհետև նախատեսում ենք նաև անակնկալ afterparty, և ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր կուզեն լուսաբանել այս ամենը, կամ պարզապես` վայելել երեկոն մեզ հետ»,-նշեց Կարեն Գրիգորյանը, ով հանրության ուշադրության կենտրոնում է արդեն շատ երկար ժամանակ:

Կարեն Գրիգորյանը ճանաչելի դարձավ մեծ զանգվածներին, երբ 2007թ. հանդես եկավ որպես «Մարկ Շագալ-120» փառատոնի նախագահ` ներկայացնելով Մարկ Շագալին նվիրված աշխատությունը և «Հրեշտակը տանիքների վրա» վավերագեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը:

Ավելի ուշ հաջորդեցին նրա գրաֆիկական, լուսանկարչական և գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները աշխարհի բազամթիվ երկրերում: 2009թ. սկսված Կարեն Գրիգորյանը հայտնի դարձավ նաև որպես երգահան` ներկայացնելով 3 ձայնասկավառակներ, բազմաթիվ հիթային երգեր և համերգային ծրագրեր ոչ միայն հայաստանում, այլ նաև այլ երկրներում: Մասնավորապես` նա Լոնդոնի  «Royal Festival Hall»-ում իր «Սպիտակ պատրանքներ» համերգային ծրագիրը ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ ներկայացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Ստեղծագործական առումով ես լռել էի գրեթե 3 տարի: Կային տարբեր պատճառներ, նախ` իմ երկարատեւ բացակայությունը Հայաստանից: Կարծում եմ` այս դադարն ինձ համար շատ օգտակար էր, ու մի կարևոր բան գիտեմ` պետք է խոսել, ներկայանալ այն ժամանակ, երբ ասելիքդ հաստատուն է, կարևոր է ու արժեք ունի: Այսօր մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որն իր տեսակով շատ հաջող եւ պրոֆեսիոնալ ծրագիր է` շնորհիվ ծրագրավորող Վահան Հարությունյանի: Արդեն իսկ հայկական վիրտուալ շուկայում եղած այս տեսակ App-ներից Kavin Grig հավելվածը միանշանակ տարբերվում է թե՛ իր հարմարավետությամբ, թե՛ ձեւավորմամբ եւ թե՛ այլ հնարավորություններով»: 

 

Հեղինակ` Վրույր Թադևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին