«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հեծանիվով վրաերթի ենթարկվելուց հետո ողնաշարի կոտրվածք ստացած՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ստիպված է եղել կրկնակի վիրահատման համար մեկնել արտերկիր:
Մեր տեղեկություններով, օրերս նա արտերկրում վիրահատության է ենթարկվել եւ այժմ ապաքինվում է: Ռուբեն Վարդազարյանի ընտանիքի անդամներից մեկը հաստատեց դատարանի նախագահի՝ արտերկրում բուժվելու հանգամանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: