▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնանում են ոչ թե իշխանությանը քննադատելու, որքան իրար «գաղտնիքները» բացահայտելու վրա . «Առավոտ»

 

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.


«Այսօր զուտ Ֆորմալ առումով, բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ-ից, բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր են։ Արդեն հիմա, երբ սպասվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, նկատելի է այն միտումը, որը մշտապես կար մեր քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները կենտրոնանում են ոչ այնքան իշխանությանը քննադատելու, որքան իրար «գաղտնիքները» բացահայտելու վրա։ Ավելի կոնկրետ ՝ քանի որ, ասենք, Գյումրիում և Վանաձորում, բացի իշխանության կուսակցությունից, ընտրություններին մասնակցելու են ևս 7-8 ընդդիմադիր կուսակցություններ, նրանք խնդիր ունեն ընտրողներին ապացուցելու, որ հենց իրենք են ամենաընդդիմադիրն ու ամենաարմատականը։ Իսկ այդ ցանկությունից անմիջականորեն բխում է այն թեզը, թե ընդդիմադիր մրցակիցները ոչ միայն արմատական չեն, այլև «գաղտնի գործարքների» մեջ են իշխանությունների հետ, դրանց «նախագիծն են», «հաճախորդն են, «դհոլը» և այլն։ Իհարկե, մի քանի ամսից, երբ մեկնարկի խորհրդարանական ընտրությունների պայքարը, այդ խոսակցությունները սաստկանալու են։ Բայց ՏԻՄ ընտրությունները «գլխավոր փորձ» են` նաև  այդ առումով։

Ինչ խոսք, կարող են լինել ե՛ւ «գործարքներ», ե՛ւ «նախագծեր»՝ դա աշխարհում ընդունված քաղաքական պրակտիկա է։ Բայց ընդդիմադիրները պետք է հաշվարկեն ՝ այն քարոզչական ռեսուրսը, որը ծախսվում է «դավադրություններ բացահայտելու» վրա, չարժե՞ արդյոք նպատակաուղղել իշխանություններին քննադատելու վրա»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին