Պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ կապված սահմանադրական դատարանի որոշումը ոգևորել է երիտասարդության մի մասին, այնինչ տեղյակ չեք, որ արդեն բանկերի ու հայփոստի աշխատակիցները թրեյնինգներ են անցնում, տեղյակ չեք, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարչներն արդեն աշխատակազմեր ունեն ու որ տեղակալների աշխատավարձները սկսվելու են 5000$ ից ու միայն ղեկավարներն են արտասահմանցիներ լինելու, իբր լուրջ հիմնարկներ են.... Ասելիքս այն է, որ ՍԴ ն ընդունելու է, օրենքն էլ գործելու է: Հ.Գ ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց բավարար աշխատավարձ չստանալու դեպքում ես ու մյուս երիտասարդներս ստիպված կլինենք լքել մեր երկիրը, քանզի Գերմանիայի ու Ֆրանսիայի փախստականներն ավելի լավ են ապրում, ավելի ապահով, քան մեր երկրի շատ քաղաացիներ, տղեք ջան ճիշտը մնում է ճիշտ, եկեք ընդունենք, որ շատ երիտասարդների համար Հայաստանը դարձել է հյուրանոցի նման մի բան, կամ լավագույն դեպքում` ամառանոց, որտեղ գալիս են հանգստանալու համար: Իրավիճակը լուրջ է, պետք է արագ գործել, պետք է ելք գտնել, որ մարդիկ չգնան:
Կենսաթոշակային հիմնադրամների կառավարչներն արդեն աշխատակազմեր ունեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet