Հ.Աբրահամյանի հայտնի արտահայտությունից հետո, թե «Կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր է, բայց ոչ՝ պարտադրված», ԱԺ-ն ընդունեց փոփոխություններ կենսաթոշակային համակարգի մասին օրենքում, որոնց համաձայն մարդ իրավունք է ստանում դուրս գալ համակարգից՝ ներկայացնելով գործատուին համապատասխան դիմում: Բայց...
Արդեն պետական մի շարք բուհեր և այլ կազմակերպություններ հրաժարվել են աշխատողներից ընդունել կենսաթոշակային կուտակային համակարգից դուրս գալու մասին դիմումներ, ինչը նոր բողոքի առիթ է դարձել:
Սա նշանակում է, որ գործող համակարգը ոչ թե պարտադիր է, այլ՝ պարտադրված: Դե յուրե՝ այո, այլևս պարտադիր չէ, բայց դե ֆակտո՝ պարտադրված է:
Հ.Գ. Քանի որ կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիրի և պարտադրվածի շրջանակում է փոխակերպվում, ապա ասեմ նաև, որ այդ զարգացումներում միայն մի տարբերակ է մնացել. «պարտադիր-պարտադրվածն» անցանք, «պարտադիր-ոչ պարտադրվածն» անցանք, հիմա «ոչ պարտադիր - պարտադրվածն» է, մնացել է միայն վերջին փուլը՝ «ոչ պարտադիր - ոչ պարտադրված»: