▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենսագրությունը նայեք, տեսեք՝ ինչպես է բոլոր իշխանությունների ժամանակ ծնկած ման եկել»․ Բագրատ Սրբազան

«Ստի գերագույն աստիճանը երեկ Հանրայինով էր։ Անցյալ օրն ասել եմ՝ ընդեղ մի բուծված երևույթ կա, վերցրեք կենսագրությունը, նայեք, տեսեք տրանսֆորմացիան, տեսեք՝ ինչպես է բոլոր իշխանությունների ժամանակ ծնկած ման եկել, սկսած «Կենտրոն»-ից։ Տեսեք նկարագիրը, խոսքը՝ մակերեսային, լարած խաղալիքի պես»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Մեր երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա և ստացել են երեսուն արծաթ ու խաբեություն։ Այդ երեսուն արծաթն իրենց վրա շատ թանկ է նստելու»,- հայտարարեց շարժման առաջնորդը։

Հավելենք, որ Պետրոս Ղազարյանն, արձագանքելով, ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել․ 

Հարգելի Բագրատ ,ես շատ վաղուց ,արդեն մի քանի տարի կապ չունեմ Հանրայինի լուրերի և լրատվության հետ։Թիրախավորելուց առաջ կարելի է չալարել ,ստուգել փաստերը և հերթական անգամ ,ոնց մեղմ ասեմ , անհիմն չխոսել։ Իսկ մեր լուրերը ,ի պատիվ իրենց ,ներողություն են խնդրել ոչ ճշգրիտ լուրի համար։

Տարոսը ձեզ և առավոտից իրիկուն միայն ձեզ լուսաբանող անաչառ,անկաշառ,թաքնված ու բացահայտ PR ով չզբաղվող ,թափանցիկ ֆինանսներով ,պրոֆեսիոնալ հարցադրումներ անող լրագրողական շրջապատին։

Իմիջայլոց, եղեկություններ կան ,որ ոչ բոլորն են բերանները լվանում ձեզ անցանկալի մարդկանց անունները տալուց հետո։

Անպայման ստուգեք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին