▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանի դիակներին՝ ֆորմալինի լուծույթով մշակում

Չեմ ուզում համակարծիք լինել այն մտքին, թե ազգը կործանվում է, ես այդ միտքը հիպերբոլլա եմ համարում, այսպես ասած չափազանցված, նույնիսկ ծայրահեղ: Իհարկե ազգը դեգրադանում է, անշուշտ ունենք տնտեսական խնդիրներ, արտաքին և ներքին քաղաքականության պռավալ, իշխանությունները լիտարգիք քնի մեջ են, ունենք աղքատության և արտագաղթի աճող տեմպեր, բայց այն, որ ազգը կործանվում է, կասեմ՝ դեռ ոչ, նույնիսկ երբեք: Դե պատմության մեջ շատ ենք նման իրավիճակներում հայտնվել, երկիրը ոտնատակ է արվել տարբեր զավթիչների կողմից և նման լիքը լիքը բաներ, բայց հայը կա, դեռ ինչ որ չափով իր պատմական տարածքում բնակված, դրա համար էլ մենք իմունտեթ ենք ձեռք բերել, ու կարծում եմ, որ ինչքան էլ որ մեր դիմադրողականությունը ընկած լինի, այնուամենայնիվ մենք դեռ կշարունակենք գոյություն ունենալ, նամանավանդ մի այսպիսի ժամանակահատվածում, երբ ողջ աշխարհում ազգային ինքնագիտակցման տենդենց է գրանցվում: Քանի դեռ աշխարհում գեթ մեկ հոգի կխոսի հայերեն, ուրեմն հույս կլինի մեր ազգի համար:
Երբ մարդը հիվանդանում է և այդ հիվանդությունը ի մահ է, հիվանդության դեմ անձը գրեթե մենակ է պայքարում, վերքը տիրոջն է ցավ պատճառում, իսկ երբ մահանում է, մի տեսակ սիրողներն ու հարգողներն ի հայտ են գալիս, ափսոսանք հայտնում: Բայց դա դեռ ննջեցյալի վերջը չէ: Գերեզմանատանը՝ հանգստաքարի մոտ, վերջին հրաժետ տալն էլ դեռ ննջեցյալի վերջը չէ, նույնիսկ այն ժամանակ, երբ գերեզմանափորները դագաղն են իջեցնում փոսի մեջ ու մի քանի «իմաստուններ » հրահանգներ են տալիս, թե՝ զգույշ, կամաց-կամաց իջեցրեք, մի քիչ աջ, չէ-չէ, ձախ, բարձի տակ հող լցրեք, պռոտեզները հանեք, կափարիչը կամաց դրեք, կամաց ֆիքսեք, հողը կամաց լցրեք որ դագաղը չքերծվի՝ դա էլ դեռ վերջը չէ, այ վերջը էն ժամանակ է, երբ հոգեհացը ճաշակելու են գալիս ննջեցյալին չճանաչողներն ու մի բաժակ խմելու համար էպոսներ պատմում ննջեցյալի կյանքից, այ դա է վերջը:
Ի՞նչ է ասածս, ժողովուրդ, կարդում եմ լուրերը, հոդվածներն ու տեսնում հոգեհանգստի եկած հարևանցի մարդկանց նման վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Ի՞նչ եք չարագույժ տեսություններ կատարում, ձեր «աչքը» փորձե՞լ եք: Ձեր վերաբերմունքն է վերջը, բայց ոչ թե երկրի, այլ ձեր, դուք սեփական վախճանի ականատեսն ու անմիջական մասնակիցն եք: Ապրում եք անցյալի վառ հուշերով, հրճվում անցյալի հերոսներով ու չեք նշմարում ներկայիս հերոսներին, ովքեր ի դեպ ողջ են: Սովետական մի լոզունգ կար «Ленин живее живых » ու ինչ որ մեկը դա այսպես էր թարգմանել հայերեն «Լենինը կենդանիներից կենդանի է»: Կարծում եմ թարգմանության ակնարկը հասկացաք: Սա ի միջիայլոց հիշեցի: Ուրեմն, ի՞նչ, դուք բացառո՞ւմ եք, որ ողջեր կան ովքեր պայքարում են հայրենիքի ապագայի, կայացման և զարգացման համար, դուք ձեզ այդ մարդկանց շարքերին չե՞ք դասում: Ձեր դիակի գարշահոտը մի տարածեք, այո, արատներն ու խնդիրները բոլորս ել տեսնում ենք, բարձրաձայնում ենք, բայց միևնույն ժամանակ պայքարում ենք այդ երևույթների դեմ՝ ով ինչպես որ կարող է, բայց միշտ էլ հույս ենք փայփայում, որ ունենալու ենք հաղթանակներ, իսկ անհաջողությունների ժամանակ չենք ասում, թե սա վերջն է: Չկա վերջ, քանի դեռ կա կյանք, այդքան էլ հույս կա, իսկ կյանքը չի դադարում գոյություն ունենալուց, այն շարունակվում է իր գոյությունը տարբեր «ֆոռմաներում», մարմնավոր, անմարմին, եթերային և այլն:
Իսկ ձեզ նման դիակների համար ֆորմալինի լուծույթ է հարկավոր, որ ձեր գարշահոտը չտարածվի:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին