▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեցցե՛ք, Անահիտ Բախշյան, 100 երիտասարդ արժեք...

«Մարդու տարիքը բնավ կապ չունի նրա աշխատանքի, եռանդի, պատասխանատվության և կազմակերպվածության հետ: Աշխատանքի հանդեպ վերաբերմունքը խիստ անձնական է հատկություն է:

Հիմա, երբ այսքան գովում են կառավարությունը ողողած երիտասարդ կադրերին, ես տարակուսում եմ, որ շեշտադրում են երիտասարդ տարիքը:

 
 

 

 

 

 

 

 

 

Անահիտ Բախշյանը երևի 70-ն անց է:

Բոլորը նրան գիտեն որպես եռանդուն, հետևողական և պատասխանատու մարդու:

Օրինակ, ես քանի տարի է գրում եմ, բողոքում ՎԱՐԴԱՆԱՆՔ ռեստորանի դեմ, նա միշտ արձագանքել է շատ արագ և համապատասխան մարմիններին հասցեագրել բողոք օրվա ցանկացած ժամին և զբաղվածության պայմաններում: 

 
 

 

 

 

 

 

 

 

Թե՛ նախկին, թե այսօրվա իշխանության մեջ ունեմ ընկերներ, նրանիցից և ոչ մեկը որևէ կերպ չի արձագանքել իմ որևէ բողոքին: (Մի անգամ՝ Ստյոպա Սաֆարյանը «Բարև Երևան» խմբակցությունից Երևանի ավագանու նիստում բարձրացրել է այդ հարցը):
Կասեք՝ անձնակա՞ն է: Այո՛, բայց դրանով չափվում է, թե որքանո՞վ են տարաբնույթ պաշտոնատար անձիք արձագանքում քաղաքացիների բողոքներին և որքանո՞վ են աջակցում նրանց:

 
 

 

 

 

 

 

 

Այնպես որ, մեկ անգամ ևս՝ կեցցե՛ք, Անահիտ Բախշյան: 100 երիտասարդ արժեք: Ձեզ՝ անսպառ եռանդ»,-գրել է Երևանի մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

 

Կարդացեք նաև՝ 

Զարմացած ասում են՝ իյա՞, ինչու դու պատգամավոր չե՞ս...Անահիտ Բախշյան

Կարդացեք նաև՝

Դա ավելին էր, քան 10 բալանոց երկրաշարժը. Անահիտ Բախշյանն անկեղծանում է իր կյանքի և դրա մեծագույն հարվածի մասին

Կարդացեք նաև՝

Բացարձակ Արժեք - Անահիտ ԲԱԽՇՅԱՆ. «Ուզում էի նախագահ դառնալ, որ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ ցույց տամ... »

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին