▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն

 

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:
Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը,  կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց:

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը,  կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց:

 

Աստղիկ Մարտիրոսյան  

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին