aravot.am-ը գրում է. Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1980թ. ծնված Կայծակ Բադալյանը 2014թ. ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, գնացել է Բերդի պետական արհեստագործական ուսումնարան, այդ ուսումնական հաստատության աշխատակցի կողմից իր եղբոր հետ կոպիտ խոսելու պատճառով, հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, կոպտորեն խախտել է հասարակական կարգը եւ, շուրջ 40 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ տալով ուսումնարանի աշխատակիցների հասցեին, խաթարել է ուսումնարանի բնականոն աշխատանքը, որը զուգորդվել է ուսումնարանի դուռը վնասելով: Կ. Բադալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»): Կ. Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում