Երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Շորթ Ֆիլմ Քորներ» արտամրցութային ծրագրում։
Ֆիլմը երիտասարդ երաժշտի հոգեբանական ապրումների մասին է, ով քաղաքական քաոսի գիշերը սպասում է իր դատավճռին։
«Կատատոնիան» իարականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրության կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը։ Գլխավոր դերում հանդես է գալիս ճանչված դերասան Նարեկ Ներսիսյանը։ Ֆիլմի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել այցելելով Կաննի կինոփառատոնի կայքում, ֆիլմի էջում:
Կաննի կինոփառատոնն այս տարի անց է կացվում 67-րդ անգամ։ «Շորթ Ֆիլմ Քորներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն բազմաթիվ միջազգային կինոծրագրավորողների, դիստրիբյուտորների ու գործակալների։ Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել մի շարք մասնագետների կողմից։ Փառատոնի շրջնակներում ֆիլմի ստեղծագործական կազմը նախատեսում է հանդիպումներ ունենալ կինոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ֆիլմի տարածումը ապահովելու համար։