▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԱՍԿՈ կանանց համար

Վարու՞մ եք ավտոմեքենա, ունե՞ք ԱՊՊԱ պայմանագիր, սակայն դեռևս չունե՞ք ապահովության լիարժեք զգացում և բավականաչափ միջոցներ ձեռք բերելու ԿԱՍԿՈ …

Խնդիր չէ:   

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ  ապահովագրական ընկերությունը հոգացել է այդ մասին՝ մեկնարկելով նոր պրոդուկտ՝ ԿԱՍԿՈ կանանց համար հատուկ սակագնով:

Սակագինը գործում է միայն կին վարորդների համար, հնարավորություն տալով անկախ տարիքից և վարորդական ստաժից, շատ ավելի մատչելի սակագնով ապահովագրվել ամենաակտուալ ռիսկից՝ ճանապարհատրանսպորտային պատահարից, միևնույն ժամանակ ազատելով նրանց այնպիսի հոգսերից, ինչպիսիք են ՃՈ աշխատակիցների հետ բանակցությունները, պատահարի զայրացած մասնակիցների հետ շփումը, մեքենայի տեղափոխությունը դեպքի վայրից և այլն:

 

Ապահովագրական ծածկույթը կազմում է 1 500 000 ՀՀ դրամ (ապահովագրական հատուցման առավելագույն մեծությունը), ապահովագրավճարը՝ 77 500 ՀՀ դրամ 1 տարվահամար: Կիրառվում է չհատուցվող գումար ապահովագրավճարի չափով:

 

Պայմանագիրը կարելի է ձեռք բերել այցելելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ցանկացած գրասենյակ կամ հրավիրելով գործակալին 010 592121 շուրջօրյա գործող հեռախոսահամարով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին