▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասիլյասը մերժել է թուրքական ակումբներին

 

Իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ, դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է ընդունել թուրքական երկու խոշոր ֆուտբոլային ակումբների համագործակցության առաջարկները: Թուրքական «sporx.com» լրատվակայքի համաձայն՝ Մադրիդի «Ռեալից» բաժանման նախաշեմին գտնվող փորձառու դարպասապահը, ով առաջարկներ է ստացել նաև անգլիական «Տոտտենհեմ», «Արսենալ», ֆրանսիական  «Պարի Սեն Ժերմեն (PSG), իտալական  «Ռոմա», «Ինտեր» ֆուտբոլային ակումբներից,  մերժել է թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ակումբների հրավերը՝ Թուրքիա մեկնել չցանկանալու պատճառով:
Հայտնի է դարձել նաև, որ Կասիլյասով հետաքրքրված է նաև իսպանական «Վալենսիան», սակայն հակառակորդ թիմում հանդես գալ չցանկանալու պատճառով ֆուտբոլիստը մերժել է նաև այս առաջարկը:

ermenihaber-ը գրում է.Իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ, դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է ընդունել թուրքական երկու խոշոր ֆուտբոլային ակումբների համագործակցության առաջարկները: Թուրքական «sporx.com» լրատվակայքի համաձայն՝ Մադրիդի «Ռեալից» բաժանման նախաշեմին գտնվող փորձառու դարպասապահը, ով առաջարկներ է ստացել նաև անգլիական «Տոտտենհեմ», «Արսենալ», ֆրանսիական  «Պարի Սեն Ժերմեն (PSG), իտալական  «Ռոմա», «Ինտեր» ֆուտբոլային ակումբներից,  մերժել է թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ակումբների հրավերը՝ Թուրքիա մեկնել չցանկանալու պատճառով:Հայտնի է դարձել նաև, որ Կասիլյասով հետաքրքրված է նաև իսպանական «Վալենսիան», սակայն հակառակորդ թիմում հանդես գալ չցանկանալու պատճառով ֆուտբոլիստը մերժել է նաև այս առաջարկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին