▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասիլյասը չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի ասուլիսի ժամանակ

 

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալին» հրաժեշտ տալիս ասուլիսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:
«Շնորհակալ եմ, որ եկել եք, որպեսզի իմ հետ կիսեք այս յուրահատուկ օրը: Ցանկանում եմ հրաժեշտ տալ բոլորին, ովքեր երկրպագում են «Ռեալին»: Տեղափոխվում եմ «Պորտու»՝ հավատով ու հույսով, որ դա կարող է ճակատագիր դառնալ: Կներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի այնտեղ արդարացնեմ սպասելիքները:
25 տարի անց եկավ այն օրը. օր, որում հրաժեշտ եմ տալիս մի ակումբի, որը տվել է ինձ ամեն բան: Ես զգացել եմ, որ ինձ սիրում են թե՛ լավ պահերին, թե՝ վատ: Ես մեծացել եմ այս ակումբում՝ հենվելով նրա արժեքների վրա:
Միայն հույս ունեմ, որ այստեղ ինձ կհիշեն որպես լավ մարդ: Ուր էլ որ տեղափոխվեմ, միշտ շարունակելու եմ կրկնել Hala Madrid»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ 25 տարի «Ռեալում» անցկացրած 34-ամյա Կասիլյասը պորտուգալական «Պորտուի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալին» հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:

«Շնորհակալ եմ, որ եկել եք, որպեսզի իմ հետ կիսեք այս յուրահատուկ օրը: 
25 տարի անց եկավ այդ օրը. ես հրաժեշտ եմ տալիս մի ակումբի, որը տվել է ինձ ամեն բան: Ես զգացել եմ, որ ինձ սիրում են թե՛ լավ, թե՝ վատ պահերին: Ես մեծացել եմ այս ակումբում:

Հույս ունեմ, որ այստեղ ինձ կհիշեն որպես լավ մարդ: Ուր էլ որ տեղափոխվեմ, միշտ շարունակելու եմ կրկնել Hala Madrid»,-ասել է Կասիլյասը:

25 տարի «Ռեալում» անցկացրած Կասիլյասը ամենայն հավանականությամբ 2 տարվա պայմանագիր կկնքի պորտուգալական «Պորտուի» հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին