▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ է մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, արտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով: Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանին հանձնարարվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին: Տրվել է ժամկետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին