▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Կարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից և դառնալ պարեկ»

«Ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից»,- «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով. «2024-ի դեկտեմբերին «Հանրայինի» եթերում հարցազրույցի ժամանակ, ամփոփելով 2024 թվականը՝ մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը էլի առանձնացրել էիք աղմուկը: Ուզում եմ հասկանալ՝ ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվե՞ք, թե՞ չէ: Իսկ եթե շատ եք ուզում զբաղվել աղմուկի խնդրով, կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը»:

Մանասյանը պատասխանեց. «Միջազգային տարբեր կազմակերպություններ կան, որոնք գնահատում են ՄԻՊ-ի հաստատություններիր գործունեությունը: Մեր հաստատության հետ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի եղել, մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա: Հետևաբար ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Այդ տեսանկյունից հանրային աղմուկի բացասական ազդեցության խնդիրը շատ կարևոր խնդիրներից է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին