▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է պարզվի, որ էպոսագետն ամենաազնիվն ու համարձակն է, իսկ մենք ամենաքիչը նրանից էինք «հերոսություն» սպասում

Սրանից մի քսան տարի առաջ մի ֆիլմ եմ նայել «Ստրիփտիզ» անունով, բայց դա Դեմի Մուրի խաղացած համանուն ֆիլմը չէ: Ուրեմն մի մոլագար մտնում է ստրիփ ակումբ ու բոլոր հաճախորդներին ու ստրիփտիզ ակումբի աշխատակազմին պատանդ վերցնում ու ինչ ուզում է անում է նրանց հետ: Միայն վերջում մի  «ակնոցավոր» խեղճ ու անճար հաճախորդ կատաղությունից վերցնում ու սպանում է ստրիփտիզում գտնվողների «հնազանդությունից»  զգոնությունը կորցրած մոլագարին: Ու մոլագարը արտասանոմ է մի նախադասություն, որ մինչ այժմ չեմ մոռացել.- «Այս ակնոցավոր ապուշը սաղիցդ ավելի տղամարդ դուրս եկավ» : Հիմա ինչ եմ ուզում ասել, կարողա վերջում պարզվի, որ էպոսագետը բոլոր թեկնածուներից ամենաազնիվն ու համարձակն է, իսկ մենք` ֆիլմ դիտողներս ամենաքիչը նրանից էինք «հերոսություն» սպասում: Ճ

 

Առաքել Սեմիրջյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին