▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարիք չկա թիրախավորել Շուշանին, նա լավ գիտի ազատ խոսքի արժեքը

Երեկ Համացանցում հայտնվեց տեսանյութ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ: Խոսքս ԱԺ նախագահի ընտրության ժամանակ տիկին Պետրոսյանի արած դիտարկումը, վերջինիս օպերատորներից մեկի հակարդաձման ու Շուշանի պատասխանն ամփոփող տեսանյութի մասին է: 

Չգիտեմ ճիշտ եմ հասկացել, թե ոչ, տա Աստված սխալ հասկացած լինեմ, բայց կարծես ինչ որ առաձնահատուկ մոտիվացիա կա վերստին Շուշանին թիրախավորելու և քննարկումներ ծավալելու: Արդեն իսկ երեկ կայքերից որոշներում տեսանյութին կից դրված տեքստերում բավական թափանցիկ երևում էր այդ մոտիվացիան հատկապես կիրառված բառապաշարից, օրինակ «ջղաձգվել» և այլն: Ինչ խոսք Շուշանը պետք է ավելի զուսպ լինի հատկապես երբ շփվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սակայն մյուս կողմից կարելի է հասկանալ նաև նրա զայրույթը կամ պոռթկումի պատճառները: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համացանցում կան Շուշանի` ոչ այնքան ստացված լուսանկարները: Ու ժամանակ առ ժամանակ դրանք տեղ են գտնում ամենատարբեր ԶԼՄ-ների մոտ թեկուզ և իրեն` Շուշանին չվերաբերող հրապարակումներում, որպես հրապարակման լուսանկար:

Ամենաթարմ օրինակը հանդիպել եմ մի կայքում, որի կուրացիայով զբաղվում է վերջերս ինքն իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժի «մեդիա ծանր հրետանին»: Հրապարակումը ԱԺ քառօրյայի մասին էր: Ընդ որում նյութը դրված էր միջնորդավորված կերպով: Ու չգիտես ինչու ընտրված էր Շուշանի լուսանկարը, որն այնքան էլ ստացված չէ, ու հատկապես, որքան հիշում եմ արվել է այն ժամանկներում, երբ տիկին Պետրոսյանն ապրում էր ընտանեկան վիշտ, մանրամասները չեմ հիշում: Հիմա, հետևելով հղմանը գնացի մայր կայք, որից վերցված է նյութը: Մայր կայքում նյութը նորմալ լուսանկարով է` ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորներից մեկի բավականին ֆոտոգենիկ լուսանկարն է: Հարց` իսկ ինչո՞ւ է արդեն հիշատակածս կայքը դրել Շուշանի չստացված լուսանկարը: Երկրորդ հարցը` իսկ ինչո՞ւ այդ կայքում, որին ամեն օր հետևում եմ, մինչ ասենք ինքնահռչակ ընդդիմադիր ուժի ընդդիմություն մտնելը, հրապարակումներում Շուշանի լուսանկարները նորմալ էին, եթե իհարկե դրվում էլ էին, քանի որ տևական ժամանակ է Շուշանի մասին հրապարակումներ չկան, չհաշված երբ Շուշանն ինքն է իր ֆեյսբուքյան էջում գրառումներ թսղնում իրեն մտահոգող թեմաների մասին, իսկ հիմա արդեն դրվում են չստացված լուսանկար: Այսպիսի գործելաոճը կարծում եմ առնվազն գեղեցիկ չի:

Քաղաքական դաշտում օպոնենտ լինելը դեռ չի նշանակում մարդուն թշնամանալ: Եթե նույնիսկ մարդուն չես համակրում, ապա կարող ես լինել չեզոք. ատելը և այդ ատելությունը կամ հակակրանքը նման էժան ձևով արտահայտելը սխալ է: Էլի եմ կրկնում, գուցե սխալվում եմ ու տա Աստված, որ սխալվեմ: Սակայն փաստերը սրանք են: Հիմա: Շուշանի զայրույթն ամենևին ել անհիմն չէ, թեև այն արտահայտելու պահն ու վայրը տեղին չէր: Ու կարիք չկա թիրախավորել Շուշանին ու նրանից ստեղծել ազատ խոսքի թշնամու, երբ նման բան ուղղակի ոչ թե չկա, այլ լինել չի կարող: Ով ով, բայց Շուշանը լավ գիտի ազատ խոսքի արժեքն ու դրա գնահատողներից է: Գոնե միայն այնքանով, որ իօր քեռին` մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խորհրդային տարիներին նույն այդ ազատության համար պայքարողներից է եղել, այն ազատության, որը մենք այսօր վայելում ենք ու հաճախ նաև գռեհկացնում: 

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին