Իհարկե մեծ մեղք եմ գործում, որ էս երկու հաղորդաշարերը իրար հետ համեմատում եմ, բայց դե էսօր ունենք էն ինչ ունենք:
Երևի տենց մարդ չկա մեր երկրում, որ գոնե մի հումոր չիմանա Կարգին հաղորդումից, գոնե մեկը չկա, որ էսօր չիմանա թևավոր խոսք դարձած մի արտահայտություն Կարգին հաղորդումից:
Իսկ կա գոնե մի մարդ, որ կարա ինձ որևէ հումոր հիշեցնի «Կարգին սկեչ»-ից՞՞՞ կամ գոնե մի հայտնի արտայտություն՞՞՞՞ Ես կպատասխանեմ շատ ադիական ձևով՝ ՈՉ:
«Կարգին Սկեչ»-ը շատ անմակարդակ, գռեհիկ, անտաշ ու հակադաստիարակչական հաղորդաշար է: Կարգին Հայկոն փոխանակ ուրիշի պայքարների վրա ինքնափիառվի ու ուրիշի լավ գործերը «տանի», թող գնա իրա հաղորդումը խելքի բերի: Ամոթա, ախր էտ հաղորդումը երեխաներ են նայում ու ինչ պետք է սովորեն՞՞՞:
Ինչպես նաև կարող ենք բոլորս փաստել, որ Րաֆֆոն ու Անդոն կյանքում չեն կարող փոխարինել Հայկոյին ու Մկոյին, չնայած ինչ եմ ասում, նրանք չեն կարող փոխարինել Մկո-յի տաղանդի կեսին: (Բայց Րաֆֆոն ու Անդոն երկրորդային դերեր լավ են խաղում):
Դե ինչ ասեմ. «Հարգելիներս աշխատեք ձեր հաղորդաշարի որակի վրա, ամոթա, «Կարգին» բռենդը մի աղավաղեք: