▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարգին Աշոտը» պատմում է կարգին նիհարելու գաղտնիքը. նա 7 ամսում ազատվել է 51 կիլոգրամից

«Կարգին Աշոտը» պատմում է կարգին նիհարելու գաղտնիքը. նա 7 ամսում ազատվել է 51 կիլոգրամից

Life.panorama.am-ը զրուցել է դերասան Աշոտ Մելոյանի հետ, ով աներևակայելի կերպով նիհարել է: 

Աշոտ Մելոյանի խոսքով՝ նա դիետա չի պահել, քանի որ ըստ նրա, միայն առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիետա պահում, նա 7 ամսվա ընթացքում ազատվել է 51 կիլոգրամ ավելորդ քաշից ճիշտ սնվելու արդյունքում:

«Ես ոչ թե դիետա եմ պահել, այլ պարզապես համատեղելի եմ սնվել: Գոյություն ունեն սպիտակուցներ, ածխաջրատներ և ճարպեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Ես սրանք այնպես եմ համադրել, որի արդյունքում ստացել եմ ահա այս արդյունքը: Այսինքն, երբ կերել եմ սպիտակուցներ միաժամանակ բերանում չի եղել ածխաջրատ, օրինակ` հաց ու պանիրը, որը հայերս շատ ենք սիրում ուտել, չի կարելի միասին ուտել, պետք է սկիզբից ուտել սպիտակուցը (պանիրը), ավարտել հետո նոր ուտել ածխաջրատը (հացը): Նույն կերպ և միսն ու հացը չի կարելի միասին ուտել: Եթե սպիտակուցը և ածխաջրատը միաժամանակ ուտենք, ապա մեր օրգանիզմում նեխում է առաջանում: Ուտելիս պետք է սկսել հում ուտեստներից, քանի որ մեր ստամոքսը կանոն ունի՝ մարսողությունը սկսում է թթվային միջավայրում և սկսում է սպիտակուցից: Չի կարելի սպիտակուցը միաժամանակ ծամել օսլա պարունակող որևէ ուտելիքի հետ, սա մեր օրգանիզմի կանոններից է»,- նշել է նա:

Ճիշտ սնվելու հարցում Աշոտը ընդգծել է նաև ջրի կարևորությունը.

«Մարդիկ ջուր են խմում, երբ ծարավ են, ինչը մեծ սխալ է: Օրգանիզմը, երբ ծարավ է զգում, նշանակում է օրգանիզմը սթրես է տանում, պետք է չսպասել ծարավ զգալուն, պետք է ջուր խմել հաճախ՝ սովորական մարդը օրական 1,5-2 լիտր, իսկ սպորտով զբաղվող մարդիկ 2.5-3 լիտր: Բայց պետք է նկատել, որ խոսքս չի գնում քլորացված, ծանր մետաղներով ջրի մասին, այլ սառցե ջրի մասին. պետք է ջուրը լցնել բերանը բաց տարայի մեջ, 2-3 օր թողնել, որպեսզի քլորը ցնդի, հետո պետք է լցնել պոլիէթիլենային շշերի մեջ և դնել սառնարանը, որտեղ այն կդառնա կոշտ սառույց, հետո սենյակային ջերմաստիճանում թողնելով, սառույցը կհալչի, իսկ շշի ներքևում սպիտակավուն փաթիլներ կլինեն, որոնք հենց ծանր մետաղներն են, որոնք նստում են ջրի տակ, դա էլ զգուշորեն մառլայի օգնությամբ հեռացնում ենք ու հետո նոր միայն խմում: Այս ջուրը մարդու երկարակեցության գաղտնիքն է»,- նկատել է նա:

Դերասանը պատմել է, թե ինչպես որոշեց առողջ սնվել.

«Շատ պատահական համացանցում հանդիպեցի բժիշկ Հայկազ Սարգսյանի դասախոսություններին, որոնք պատմում էին համատեղելի սննդի, քաղցկեղի, ներքին օրգանների հիվանդությունների մասին, որոնք բոլորը անմիջական հայելին են մեր ընդունած սնունդի: Կա այսպիսի ասացվածք՝ ինչպես սնվում է մարդը, այդպիսի առողջություն նա ունի, և դա իսկապես այդպես է: Ես ուղիղ 2,5 ամիս տրամադրել եմ, որպեսզի շատ խորը ուսումնասիրեմ Հայկազ Սարգսյանի բոոր նյութերը, հետագայում, երբ նիհարեցի, մեր ընդհանուր ծանոթը կազմակերպեց մեր հանդիպումը, և երբ ես գնացի նրանց բնակարան, նա շատ ուրախացավ, որ մեկը, ով չի ճանաչել իրեն, օգտվել և հասել է ցանկալի արդյունքի այդ դասախոսությունների շնորհիվ»,- պատմել է դերասանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին