Փաստորեն գնալով ավելի են հաստատվում այն խոսակցությունները, որ Կարֆուրը Լֆիկին պատին է դեմ տվել: Շրջանառվող վարկածներից երկու հիմնական վարկած կա.
ա. Կարֆուրը գնելու է Սիթիների ցանցը
բ. Կարֆուրը վարձակալելու է Սիթիների ցանցը
Ինձ թվում է ավելի հավանական է երկրորդը՝ զուտ նպատակահարմարության տեսակետից: Կարֆուրին մի որոշ ժամանակ է պետք հայաստանյան շուկայում հաստատվելու համար ու պետք է որ իրեն չխանգարեն: Դրա համար, ժամանակավոր վարձակալելով նա խաղից դուրս է մղում Լֆիկին, ով հետո ուզենա էլ չի կարողանա նույն մասշտաբներով գործի սուպերմարկետների շուկայում, այնպես որ, խելացի ռազմավարություն է:
Ինչ վերաբերում է լուրին, ապա կարծում եմ իրոք արժե սպառել բոնուսային միավորները, եթե ունեք այդպիսին, իսկ Սիթիի հերքմանը չեմ հավատում, որովհետև հասկանալի է, որ նրանք միանգամայն դեմ չէին լինի չմարված միավորների տեսքով բոնուս ունենալ: Հետո արի ու ստացի դրանք: Իսկ այն, որ Սիթին սկսել է որոշ ապրանքներ չստանալ, դա էլ եմ լսել ու լսել եմ հավաստի աղբյուրներից: Մանրից սպառում են կուտակված ապրանքները, որ հետո 0-անալը ավելի հեշտ ու անցավ լինի:
Նշենք, որ այսօր հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն «Երեւան Սիթի»-ի հաճախորդներին առաջարկվում է սպառել բոնուս քարտի վրա կուտակած միավորները, ինչն էլ առաջացրել է կարծիք, որ այն շուտով փակվում է: