Կարևոր ուղերձներ Հանրապետության հրապարակից․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
***
***
***
«Երեկ 3-4 տասնյակ անձինք, որ մասնակցում էին անհնազանդության ակցիաներին, բերման են ենթարկվել, նրանց ծեծել են, նրանց վնասվածքներ են պատճառել: Պիտի խնդրեմ, որ նրանք անպայման բեմ բարձրանան:
Երեկ նաև մեր հերոսի մայր տիկին Գոհարին են քաշքշել: Սա մեր ամոթն է ուղղակի: Մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին և հատկապես` մեր շատ սիրելի հայրենիքի մորը` Գոհարին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանն ու բեմ հրավիրեց երեկ բերման ենթարկվածներին:
***
***
Մատենադարանի դիմացից մեկնարկած երիտասարդական երթը հասավ հրապարակ, և մեկնարկեց հանրահավաքը, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը: Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, որին հաջորդեց տերունական աղոթքը: *** Հանրապետության հրապարակի բեմում են նահատակ զինվորների ծնողները: |
Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր բեմում և բեմի շուրջը հերոսածին հայրերն ու մայրերն են, որոնց «մենք կոչված ենք ոչ թե քաշքշելու, այլ նրանց առջև ծնկի գալու, ձեռքերը համբուրելու և նրանց օրհնությունը հայցելու»: |
***
«Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալույծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել բացարձակ անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին: Աղոթում և մաղթում ենք, որ նրանք գտնվեն և տուն վերադառնան: Նրանց թվում է նաև իմ հոգեզավակը` Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարություն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»,- հրապարակում, իր երախտիքի խոսքը հղելով պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին, նշեց Բագրատ Սրբազանը: *** |
Դիտեք նաև՝