▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, պլանավորված սպանություն էր». ականատեսներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» գրում է. «Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ էին հնչել Էջմիածնի Անդրանիկի փողոցում, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը այցելեց դեպքի վայր, որտեղ ականատեսները ուշագրավ մանրամասներ պատմեցին կատարվածից: Պարզվում է՝ սպանությունից մի քանի օր առաջ Անդրանիկի փողոցում երեկոյան մի մեքենա է կանգնել, տարածքի բնակիչները մշտապես հետաքրքրվել են, թե ով է մեքենայի տերը, ինչու է ամեն երեկո գալիս, սակայն որեւէ բան չեն կասկածել:

«Կրակել էին կոնկրետ դեմքներին, Կարենի դեմքին ու սրտին էին կպել գնդակները, նույն էլ իր հետի տղայի դեպքում էր: Մտածված, պլանավորված սպանություն էր»:

Ըստ ականատեսների` նույն օր իրավապահները փողոցի տեսախցիկի ձայնագրությունը առգրավել են. «Ասում են՝ տեսախցիկով արձանագրվել է, երկու հոգի են եղել, երեւում է, թե ոնց են կրակում, բայց դեմքները չի երեւում: Մինչեւ գիշերը 5-ն այստեղ իրավապահները աշխատեցին, սարսափելի էր, 150 մետր էր մնացել, հասներ իր տուն, բայց չհասավ, հենց փողոցի թփերի մեջ նստել, սպասել էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին