▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն-Սևակ. Նրանք գիտեն հայկական շոուբիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքը

Հայկական շոուբիզնեսում երկար տարիներ իր ուրույն անունն ունի «Կարեն-Սևակ» պրոդուսերական կենտրոնը:

Շատերը  կարծում են, որ Կարեն-Սևակը մեկ անձնավորություն է, իսկ Սևակը անձնավորության երկրորդ բեմական անունն է:

Սակայն Կարենը և Սևակը իրականում լավ ընկերներ են , որոնց համագործակցության արդյունքում հայակակն շոուբիզնեսն ունի մի շարք հիթային ստեղծագործություններ:

Իրականում Կարենը նույն Կարեն Համբարձումյանն է, իսկ Սևակը ՝ Սևակ Մելքոնյանը: 

2004 թվականին սկսվեց նրանց համագործակցությունը, երկուսն էլ ունեին երաժշտական կրթություն և գրեթե նույն մտահաղացումները երգարվեստի հետ կապված:

Նրանց համագործակցության արդյունքում ստեղծվեց «Կարեն-Սևակ»  պրոդուսերական կենտրոնը, որը 2004 թվականից ի վեր համագործակցում է Հռիփսիմե Հակոբյանի, Արսեն Հայրապետյանի, Մարտին Մկրտչյանի, Ռազմիկ Ամյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի, Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի, Նորայր Մելքոնյանի, Արամեի, Սարո Թովմասյանի, Ջոնիի և այլոց հետ: «Կարեն-Սևակ» կենտրոնը 2009-2012 թվակններին աշխատել է Ռազմիկ Ամյանի հետ, իսկ ներկայումս հանդիսանում է Վաչե Ամարյանի պրոդուսերական կենտրոնը: Նրանք նաև մասնակցել են մի շարք երգիչների, այդ թվում Ռազմիկ Ամյանի, Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արամեի, Միհրան Ծառուկյանի համերգային շրջագայություններին՝ որպես երաժշտական ձևավորողներ և կատարողներ: Հաջողություն ենք մաղթում Կարենին և Սևակին:

 

Հեղինակ` Դավիթ Պոլոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին