▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Մկրտչյանը մոտ մեկ ամսից կլինի Հայաստանում

«Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում այսօր հայտնվել է նոր  տեղեկատվություն դերասանի հետվիրահատական շրջանից.

«Հարգելիներս, ուզում ենք տեղեկացնել, որ Կարենն արդեն կարողանում է մի քիչ քայլել պրոթեզների օգնությամբ:Վիրահատությունից հետո Կարենն իրեն լավ է զգում:Լիարժեք բուժման համար անհրաժեշտ են նաև մերսումներ ու տարբեր տեսակի ձգումներ: Կարենը Հայաստանում կլինի մոտ մեկ ամսից: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր այս ողջ ընթացքում աջակցել և օգնության ձեռք են մեկնել»:

Հիշեցնենք, որ դերասան և ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը, ով ներկայումս Գերմանիայում է բուժման նպատակով, լիարժեք ապաքինվելու համար վիրահատության է ենթարկվել, որը բարեհաջող է ավարտվել:

Նշենք, որ Կարեն Մրտչյանը  վերականգնել է խոսքը և կարողանում է քայլել, սակայն ամբողջական  ապաքինման համար նա պետք է  դեռ երկար բուժման ենթարկվի, որի համար նախատեսված գումարը հավաքվել է և  դրամահավաքն արդեն դադարեցվել է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին