▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի խորհրդականը հրավիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:

Վերջիններս հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Ծանուցման համաձայն՝ դատախազություն է հրավիրվել ոչ միայն Սամվել Սանամյանը, այլև կինը, որդիները, ընտանիքի հետ փոխկապակցվածայլ անձինք:

Նշենք՝ դատախազությունը չի հայտնում, թե նրանց որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին