Վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանին փոխնախարար նշանակեցին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Մեկ այլ հրամանով Մարգարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: