«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձեւավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարների։ Մնացածին ինքն է ընտրելու։
Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչեւ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»։
Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների եւ օգնականների ընտրության հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում